Ֆուտբոլի Եվրոպայի ընթացիկ առաջնության ամենագոլառատ հանդիպումն արձանագրվեց Հունգարիա-Պորտուգալիա մրցակցությունում: Հանդիպման ընթացքում պորտուգալացիները երեք անգամ եղան հետապնդողի դերում, երեք անգամ էլ կարողացան հասնել հաշվի հավասարակշռության ու դա մեծապես շնորհիվ Քրիտիանու Ռոնալդուի, ով դարձավ երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Նկատենք, որ Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով մասնակցել է Եվրոպայի չորս առաջնության, չորսում էլ դարձել գոլի հեղինակ: Ի դեպ՝ Պորտուգալիայի ընտրանին առաջնության մասնակիցներից միակն է, որը փլեյ օֆ է դուրս գալիս երեք ոչ-ոքիով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ